Կարծիք

07.04.2017 15:10


Շարմազանովը Սերժ Սարգսյանին հայր չէ, աստված էլ կճանաչի

Շարմազանովը Սերժ Սարգսյանին հայր չէ, աստված էլ կճանաչի

Էն, որ Հանրապետական կուսակցությունում հավաքված են հիմնականում, մեղմ ասած, անսկզբունքային մարդիկ, թերևս նորություն չէ։ Բայց որ նրանք հպարտանում են իրենց անսկզբունքայնությամբ և ի ցույց են դնուն այն, դա արդեն չափազանց է, նույնիսկ հանրապետականների համար։ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանն իր և բոլոր հանրապետականների պապան է, զարմանք ու տարակուսանք է առաջացնում։

Այս բանից հետո էլ չգիտես, թե ինչ ասես դրանց։ Գիտեք, հատուկ մեկ օր սպասեցի, մտածեցի՝ կարող է՝ էլի մեջներից մի թասիբով մարդ հայտնվի ու Շարմազանովին իր տեղը դնի։ Հա, Շարմազանովն էն տեսակի մարդկանցից է, որ Սերժ Սարգսյանին հայր էլ չէ, աստված էլ կճանաչի երկու կոպեկի համար։ Բայց արի ու տես, որ դրանց մեջից մեկը չհայտնվեց՝ այդ նախկին երիտասարդին իր տեղը դնելու։

Փաստորեն, Շարմազանովն էնքան կա, որ կարող է բոլոր հանրապետականների փոխարեն Սերժ Սարգսյանին իրենց բոլորի պապա հռչակի։ Էն օրը հանրապետական ջահելներից մեկի հետ բանավիճում էի ու երբ ասեցի «հանրապետականի հայր Սերժը», էդ մարդը վիրավորվեց, յանի ընտանիքին եմ կպել, սրբությանը․․․բա հիմա Շարմազանովի ասածն ի՞նչ է։

Ու սրանք մեր երկիրն են ղեկավարում․․․հետո էլ ադրբեջանցիներին ենք անուն կպցնում։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը