«Ազնավուրն այն մարդն է, ով ստիպեց Կրեմլին արտասվել»
Դեռևս ոչ մի արտիստի Կրեմլում այդքան բուռն ծափահարություններով չէին դիմավորել ու ճանապարհել։ Այս մասին հաղորդվում է Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI, Radio France internationale) ռուսական ծառայությունում, որն անդրադարձել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ ապրիլի 5–ին Մոսկվայում տեղի ունեցած մենահամերգին։
«Սև կոստյումով, սև վերնաշապկով այդ փոքրամարմին ծերունին ոտքի բարձրացրեց ամբողջ դահլիճը՝ ստիպելով բոլորին երգել և ծափահարել, իսկ միջին տարիքից բարձր կանանց՝ վերհիշել երիտասարդությունն ու արտասվել»,-ասվում է հաղրոդագրության մեջ։
Հոդվածի հեղինակ Եկատերինա Բարաբաշը գրում է, որ Ազնավուրը մարդ է՝ առանց տարիքի։ Ի վերջո, առողջ մարմինը դեռևս երիտասարդության նշան չէ, սակայն բանն այն է, որ երգչի մի քիչ թուլացած ձայնը շարունակում է առաջվա պես առնական ու էրոտիկ հնչել:
Լրագրողը նշում է, որ Ազնավուրը Կրեմլում 2 ժամից ավելի ելույթ է ունեցել՝ անձնուրաց երգելով և անտեսելով տարիքն ու դրանից բխող խոչընդոտները:
«Նա ունի հայրենիք՝ Ֆրանսիան, և ունի պատմական հայրենիք՝ Հայաստանը։ Առաջինն Ազնավուրը սիրում է անսահման, իսկ երկրորդի նկատմամբ իրեն մի փոքր պարտական է զգում, ինչպես շատ արտագաղթածներ։ 1988թ. սարսափելի երկրաշարժից հետո Ազնավուրը ստեղծել է ողբերգությունից տուժածների օգնության հիմնադրամ, որը հետագայում դարձավ «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիան։ Երևանում կա Ազնավուրի հրապարակը, իսկ Գյումրիում, որտեղ ծնվել է նրա հայրը, կանգնեցրել են հուշարձան։ Ազնավուրի հոր անունը եղել է Միշա, ոչ թե Միխակիլ, այլ Միշա, և եթե նա շարունակեր ապրել Հայաստանում, նրա աշխարհահռչակ որդուն կանվանեին Շահնուր Միշայի Ազնավուրյան»,–գրել է Բարաբաշը։
Համերգից օրեր առաջ Մոսկվայում տեղի է ունեցել նաև Շառլ Ազնավուրի ասուլիսը։
–Ես սիրում եմ իմ աշխատանքը, և ես սիրում եմ իմ հանդիսատեսին։ Այդ 2 բաները ամենակարևորն են արտիստի համար։ Անգամ եթե ես մի փոքր հոգնած եմ լինում, դա ինձ չի կանգնեցնում, ես պետք է առաջ շարժվեմ, գնամ ընդառաջ իմ հանդիսատեսին,– այսպես է նա պատասխանել լրագրողներին։

7or.am