Լրահոս

14.01.2010 15:26

Սահմանադրագետ. «ՍԴ որոշումը համապատասխանում է արձանագրությունների տառին ու ոգուն»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՍԴ որոշման մասին, ասել է, թե այն իրավական է և լիովին համապատասխանում է արձանագրությունների տառին ու ոգուն։

-Իմ կարծիքով որևէ վերապահում անելը, այս արձանագրությունների հետ կապված, նախ և առաջ իրավական առումով է սխալ, իսկ քաղաքական առումով վնասակար է երկրի համար,-նշել է նա։

Սահմանադրագետի խոսքերով՝ Միջազգային պրակտիկայում ընդունված  չէ երկկողմանի պայմանագրերի վերաբերյալ վերապահումներ անելը, քանի որ դա համահունչ չէ միջազգային իրավունքին։ Նա նաև նշել է, որ ԱԺ-ի կողմից  արձանագրությունների վերապահումներով վավերացումը Թուրքիային առիթ կտա իրավաբանորեն իրեն ազատ համարել այդ պայմանագրից՝ հիմք ընդունելով պայմանագրում միակողմանի փոփոխություններ մտցնելու հանգամանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։