Աշխարհ

07.04.2017 10:30


Մեծ Բրիտանիան իր լիակատար աջակցությունն է հայտնել ԱՄՆ–ին Սիրիային հասցրած հարվածի առնչությամբ

Մեծ Բրիտանիան իր լիակատար աջակցությունն է հայտնել ԱՄՆ–ին Սիրիային հասցրած հարվածի առնչությամբ

Մեծ Բրիտանիան իր լիակատար աջակցությունն է հայտնել ԱՄՆ–ին Սիրիայի ավիաբազան հրթիռակոծելու հարցում։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունի լիովին աջակցում է ԱՄՆ–ի գործողություններին, ինչը մենք համարում ենք ադեկվատ արձագանք քիմիական զենքով բարբարոսական հարձակմանն ի պատասխան՝ իրականացված սիրիական իշխանությունների կողմից։ Հարվածն ուղղված է հետագա հարձակումները կանխարգելելուն»,–ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այդ հարվածը պատասխանել է ԱՄՆ–ի «կենսական կարևորություն ունեցող ազգային անվտանգության շահերին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը