ԱՄՆ-ը հրթիռակոծել է սիրիական կառավարական ուժերի ռազմաբազան (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ապրիլի 6-ի երեկոյան հրթիռակոծել է Սիրիայի Հոմս նահանգում գտնվող կառավարական ուժերի ռազմաբազան՝ ի պատասխան օրեր առաջ Իդլիբում սիրիացի զինվորականների կողմից քիմիական զենքի կիրառման:
«NBC News»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը «Tomahawk» տեսակի շուրջ 59 թևավոր հրթիռ է արձակել «Շայրաթ» ռազմաբազայի ուղղությամբ, որտեղից ավելի վաղ իրականացվել էր քիմիական հարձակումը:
«Բռնապետ Բաշար Ասադը սարսափելի քիմիական հարձակում է իրականացրել անմեղ տղամարդկանց, կանանց ու երեխաների դեմ։ Դա դանդաղ ու դաժան մահ էր նրանցից շատերի համար: Այս գիշեր ես կարգադրել եմ ռազմական հարձակում իրականացնել սիրիական այն ավիաբազայի վրա, որից իրականացվել էր քիմիական հարձակումը: Սա բխում է ԱՄՆ ազգային անվտանգության կենսական շահերից ու նպատակ է հետապնդում կանխել ապագայում քիմիական զենքի կիրառման դեպքերը»,-«The Guardian»-ի փոխանցմամբ՝ ամերիկացիներին ուղղված ելույթում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը հայտարարել է, որ իրենք չեն հարվածել այն հատվածներին, որտեղ, ենթադրաբար, գտնվել են ռուս զինվորականները, և ամերիկացի զինվորականները հարվածից առաջ մի քանի անգամ զրուցել են ռուս գործընկերների հետ:
Հոմսի նահանգապետ Թալալ Բարազին հայտարարել է, որ ավիահարվածին հաջորդել է հրդեհը, կան տուժածներ, սակայն իշխանություններն առայժմ տեղեկությունների չունեն հնարավոր զոհերի մասին։

7or.am