«Ռեստորան օպերայում»-ի մասով. երջանկություն եմ ունեցել եվրոպական մի քանի հայտնի օպերային թատրոններում ներկայացումներ դիտելու. քաղցած չմնալու հնարավորություն ամեն տեղ, իհարկե, կա: Վիեննայի օպերայի մի թևում օպերայի սրճարանն է, որի մուտքը միաժամանակ դրսից ու օպերայի ներսից է. թեթև ավստրիական մենյուով, դասական դեկորով հաճելի սրճարան է (հիշում եմ` նույնիսկ մի անգամ փակել էին ինչ-որ շնորհանդեսի համար): Բացի այդ` բոլոր թատրոններում, որտեղ եղել եմ, ներկայացումների ընդմիջումներին հարկերում թեթև շամպայն-կանապե տիպի բուֆետներ են գործում. ներկայացումներ կան, որ շատ երկար են, ու շատերն իրոք կարիք են ունենում թեթև ընդմիջում անելու: Վիեննայի օպերայում աշխատող ընկերներ ունեմ, ինձ մի անգամ անցկացրին ներս` արդեն ծառայողական բուֆետ` գրիմավորված, զուգված դերակատարներին ուսումնասիրելով` բուտերբրոդներ ուտելու: Պարզ, թեթև, հարմար ճաշարան էր:
Հարց՝ որտեղի՞ց է մեզ մոտ համատարած մտահոգությունը, դժգոհությունը, ծաղրը։ Ինչո՞ւ են մարդիկ անհանգստանում, թե մեր օպերային կվնասի ներսում սնվելու տեղ ունենալու հնարավորությունը։
Ես երկու պատասխան եմ տեսնում. նախ` նման ծրագրերի հանդեպ չկա որևէ վստահության ռեսուրս, մարդիկ համոզված են (բազմամյա դառը փորձից), որ իշխանության ներկայացուցչի կողմից եկող ցանկացած առաջարկի տակ պետք է փնտրել ոչ թե լավը անելու ձգտում, այլ` նյութական շահի ակնկալիք: Հարցեր կան, որոնց պետք է անպայման պատասխանել. արդյոք սրճարանը լինելո՞ւ է այդպիսի մի համեստ, օպերային սազող վայր, արդյոք հասույթը օպերայի՞ն է գնալու, և այլն: Երկրորդ, ու գուցե՝ ավելի կարևոր. այսօր մշակույթին առնչվող ցանկացած ձեռնարկի առաջին պլանում «մշակութակից» բիզնես գաղափարներն են, իսկ ավելի խորքային, համակարգային բազմաթիվ խնդիրներ մնում են ստվերում` քննարկմանն իրենց տեղը զիջելով սրճարանների ու հուշանվերների վաճառքի խնդրին: Իհարկե, կարևոր է կարողանալ մշակութային բաղադրիչը համադրել բիզնես բաղադրիչի հետ ու փորձել գոնե մասամբ ֆինանսավորել մշակույթը` ինքնածախսածածկման միջոցով: Այնուհանդերձ, կա խնդիրների մի հսկա ցանկ, որոնք, մեծ հաշվով, այդ հարցի հետ ընդհանրություն չունեն, բայց մնում են որևէ քննարկումից դուրս, նույնիսկ չի հասկացվում` կա՞ արդյոք այդ խնդիրների խորության գիտակցումը մշակույթի ոլորտի պատասխանատուների մոտ։ Շատ հնարավոր է, որ կա, շատ հնարավոր է, որ փնտրվում են խորքային խնդիրների լուծումներ, սակայն, ցավոք, առայժմ ամենից առաջնահերթ խոսվում է սննդի կետերի ու ժամանցի այլ հնարավորությունների` մշակութային բաղադրիչի հետ համադրման մասին:
Ես համոզված եմ, որ եթե/երբ սկսվի իրական քննարկում հասարակության` մշակույթի խնդիրներով շահագրգիռ անհատների ու պետության միջև, այն ժամանակ նույնիսկ չենք էլ նկատի` ով որտեղ ինչ սրճարան սարքեց: Երբ պետությունը ցույց տա, որ գիտակցում է խնդիրների խորությունը ու պատրաստ է գնալ լուրջ փոփոխությունների մշակութային քաղաքականության մեջ, այդ ժամանակ օպերային ներկայացման ընդմիջմանը մի բաժակ շամպայնն ու սենդվիչը միայն հաճելի կլինեն։
«Ռեստորան օպերայում»-ի մասով...
«Ռեստորան օպերայում»-ի մասով. երջանկություն եմ ունեցել եվրոպական մի քանի հայտնի օպերային թատրոններում ներկայացումներ դիտելու. քաղցած չմնալու հնարավորություն ամեն տեղ, իհարկե, կա: Վիեննայի օպերայի մի թևում օպերայի սրճարանն է, որի մուտքը միաժամանակ դրսից ու օպերայի ներսից է. թեթև ավստրիական մենյուով, դասական դեկորով հաճելի սրճարան է (հիշում եմ` նույնիսկ մի անգամ փակել էին ինչ-որ շնորհանդեսի համար): Բացի այդ` բոլոր թատրոններում, որտեղ եղել եմ, ներկայացումների ընդմիջումներին հարկերում թեթև շամպայն-կանապե տիպի բուֆետներ են գործում. ներկայացումներ կան, որ շատ երկար են, ու շատերն իրոք կարիք են ունենում թեթև ընդմիջում անելու: Վիեննայի օպերայում աշխատող ընկերներ ունեմ, ինձ մի անգամ անցկացրին ներս` արդեն ծառայողական բուֆետ` գրիմավորված, զուգված դերակատարներին ուսումնասիրելով` բուտերբրոդներ ուտելու: Պարզ, թեթև, հարմար ճաշարան էր:
Հարց՝ որտեղի՞ց է մեզ մոտ համատարած մտահոգությունը, դժգոհությունը, ծաղրը։ Ինչո՞ւ են մարդիկ անհանգստանում, թե մեր օպերային կվնասի ներսում սնվելու տեղ ունենալու հնարավորությունը։
Ես երկու պատասխան եմ տեսնում. նախ` նման ծրագրերի հանդեպ չկա որևէ վստահության ռեսուրս, մարդիկ համոզված են (բազմամյա դառը փորձից), որ իշխանության ներկայացուցչի կողմից եկող ցանկացած առաջարկի տակ պետք է փնտրել ոչ թե լավը անելու ձգտում, այլ` նյութական շահի ակնկալիք: Հարցեր կան, որոնց պետք է անպայման պատասխանել. արդյոք սրճարանը լինելո՞ւ է այդպիսի մի համեստ, օպերային սազող վայր, արդյոք հասույթը օպերայի՞ն է գնալու, և այլն:
Երկրորդ, ու գուցե՝ ավելի կարևոր. այսօր մշակույթին առնչվող ցանկացած ձեռնարկի առաջին պլանում «մշակութակից» բիզնես գաղափարներն են, իսկ ավելի խորքային, համակարգային բազմաթիվ խնդիրներ մնում են ստվերում` քննարկմանն իրենց տեղը զիջելով սրճարանների ու հուշանվերների վաճառքի խնդրին: Իհարկե, կարևոր է կարողանալ մշակութային բաղադրիչը համադրել բիզնես բաղադրիչի հետ ու փորձել գոնե մասամբ ֆինանսավորել մշակույթը` ինքնածախսածածկման միջոցով: Այնուհանդերձ, կա խնդիրների մի հսկա ցանկ, որոնք, մեծ հաշվով, այդ հարցի հետ ընդհանրություն չունեն, բայց մնում են որևէ քննարկումից դուրս, նույնիսկ չի հասկացվում` կա՞ արդյոք այդ խնդիրների խորության գիտակցումը մշակույթի ոլորտի պատասխանատուների մոտ։ Շատ հնարավոր է, որ կա, շատ հնարավոր է, որ փնտրվում են խորքային խնդիրների լուծումներ, սակայն, ցավոք, առայժմ ամենից առաջնահերթ խոսվում է սննդի կետերի ու ժամանցի այլ հնարավորությունների` մշակութային բաղադրիչի հետ համադրման մասին:
Ես համոզված եմ, որ եթե/երբ սկսվի իրական քննարկում հասարակության` մշակույթի խնդիրներով շահագրգիռ անհատների ու պետության միջև, այն ժամանակ նույնիսկ չենք էլ նկատի` ով որտեղ ինչ սրճարան սարքեց: Երբ պետությունը ցույց տա, որ գիտակցում է խնդիրների խորությունը ու պատրաստ է գնալ լուրջ փոփոխությունների մշակութային քաղաքականության մեջ, այդ ժամանակ օպերային ներկայացման ընդմիջմանը մի բաժակ շամպայնն ու սենդվիչը միայն հաճելի կլինեն։
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից