Քաղաքական

06.04.2017 14:55


Հաստատվել է Արտակարգ դրության կամ զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը

Հաստատվել է Արտակարգ դրության կամ զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Արտակարգ դրության կամ զինված հարձակման ժամանակ տագնապ հայտարարելու կարգը:

Ըստ այդմ՝ արտակարգ ռեժիմի համար կօգտագործվեն կապի բոլոր ուղիները, այդ թվում՝ հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը և հեռախոսային հաղորդակցությունը, ստացիոնար և շարժական վերարտադրիչները:

Տագնապի ազդանշանի տեսակներն են՝ «Օդային ազդանշան» (օդային հարձակման և դրա վտանգի դեպքում) և «Ուշադրություն բոլորին» (արտակարգ իրավիճակի կամ զինված հարձակման և դրա սպառնալիքի դեպքում):

Տագնապի դեռպքում բնակչության տարհանումն իրականացնելու են Տեղական ինքնակառավարման մարմինները:

Հանրապետական ծավալի արտակարգ դրության դեպքում տագնապ հայտարարելու մասին որոշումն ընդունելու է վարչապետը, Հայաստանի վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի դեպքում, ՊՆ-ի տվյալների հիման վրա՝ լիազորված մարմնի օպերատիվ ծառայությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը