Լրահոս

06.04.2017 14:30


BBC-ն իր «BBC Travel» բաժնում անդրադարձել է Հայաստանին (ֆոտոշարք)

BBC-ն իր «BBC Travel»  բաժնում անդրադարձել է Հայաստանին (ֆոտոշարք)

Հեղինակավոր BBC պարբերականն իր «BBC Travel» բաժնում հրապարակել է մի նյութ` «Աշխարհի առաջին քրիստոնեական երկի՞րը» վերնագրով, որում անդրադարձել է Հայաստանին և նրա պատմական էջերին։

«Այս եվրոպական երկիրն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին, և դրա պատմությունը ակնհայտորեն կարելի է տեսնել մեր օրերում»,- գրում է BBC-ն:

Պարբերականն անդրադարձել է հայկական այնպիսի պատմական դեմքերի և վայրերի, ինչպիսիք են Գրիգոր Լուսավորիչը, Խոր Վիրապը, Գառնու հեթանոսական տաճարը, Գեղարդավանքի պատմությունը, Վաղարշապատ քաղաքը և այնտեղ գտնվող Սուրբ Գայանե եկեղեցին։

BBC–ի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում գտնվող Զորաց եկեղեցին, խաչքարերի պատմությունը, Նորատուսի գերեզմանատունը և Քարահունջը, որն իր վաղեմությամբ և տեսքով նման է Անգլիայի հայտնի Սթոունհենջին։ Կայքը գրում է, որ որոշ գիտնականներ կարծում են, որ այն ստեղծվել է աստղադիտական դիտարկումների համար, ինչի դեպքում հնարավոր է, որ այն աշխարհի ամենահին աստղադիտարանը լինի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը