Լրահոս

11.12.2010 00:50


Մոսկվայում սպանվել է Գագիկ Ծառուկյանի գործարար ընկերը

Մոսկվայում սպանվել է Գագիկ Ծառուկյանի գործարար ընկերը

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք սպանել են հայ գործարար, «Լուդինգ» ընկերության տնօրեն Արա Խաչատրյանին: Գործարարի դին հայտնաբերել են մեկ օր անց' մեքենայի մեջ: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քնչական ծառայությունը։ Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածով։

Ըստ ականատեսի՝ Խաչատրյանն իր մեքենայով կանգնել է Դաևյան փողոցում, այնուհետև դուրս եկել' մտնելով դիմացը գտնվող սրճարանը: «Lifenews»-ի տեսախցիկը ամրագրել է դեպքերի ընթացքը:

Հատկանշական է, որ այսօր «Կոմերսանտ» թերթը հաղորդել է, թե նախագահի աշխատակազմի ենթակայությամբ գործող՝ «Կրեմլյովսկի» «Առևտրի տուն»» Դաշնային պետական միացյալ ձեռնարկությունն արդեն ավարտել է Երևանի «Արարատ»  գինու, օղու և կոնյակի կոմբինատի  «Կրեմլյովսկայա պրեմիա» կոնյակի թողարկման արտոնագրային պայմանագրի ստորագրման գործընթացը, և նոր ապրանքանիշի շնորհանդեսն էլ  տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։ Իսկ Ռուսաստանում «Լուդինգ» ընկերության բացառիկ ներկայացուցիչը 2011թ. պետք է ավելի քան 120 հազար շիշ այդ կոնյակից վաճառի։

«Կրեմլյովսկայա պրեմիան» պետք է արտադրվի Հայաստանում։ Նշենք, որ «Արարատ» գործարանն էլ մտնում է «Մուլտի գրուպ» կենցեռնի կազմի մեջ, որը պատկամում է Գագիկ Ծառուկյանին։

 

Այս խորագրի վերջին նյութերը