Քաղաքական

06.04.2017 12:50


Արմեն Մարտիրոսյան. «ԵԼՔ–ին օգնել են. զինվորականները քվեարկել են այդ դաշինքի օգտին» (տեսանյութ)

Արմեն Մարտիրոսյան. «ԵԼՔ–ին օգնել են. զինվորականները քվեարկել են այդ դաշինքի օգտին» (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հյուրընկալվել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տաղավարում և ամփոփել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Նա կասկածի տակ է դրել ընտրողների քանակի նման մեծությունը և կարծիք է հայտնել, որ ընտրախախտումները ոչ միայն տեղամասերից դուրս են եղել, այլ նաև տեղամասերում։

Ա.Մարտիրոսյանը ևս մեկ անգամ պնդել է, որ ԵԼՔ դաշինքը վայելում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեղեկատվական աջակցությունը և հովանավորությունը, և իշխանական լծակներով այդ դաշինքին օգնել են անցնել խորհրդարան։

–Օրինակ, ես տեղեկություն եմ ստացել, որ նույնիսկ զինվորականներ են ԵԼՔ դաշինքի օգտին քվեարկել՝ Վարդենիսի զորամասից և Էջմիածնի սակրավորների գումարտակից։ Մեր հանձնաժողովականների կողմից են ահազանգեր ստացվել, որ առավոտյան կամ վերջում խմբերով եկած ձայների մեջ միանգամից ԵԼՔ է եղել։ ՕՐՕ–ն իսկապես շատ արմատական, ամենաանկախ ընդդիմադիր միավորումն էր, և իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի մենք հանկարծ որևէ միավոր չհավաքենք,–ավելացրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը