Տնտեսական

06.04.2017 13:00


Վարդան Արամյան. «Նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան շուրջ 4–տոկոսանոց գնաճ»

Վարդան Արամյան. «Նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան շուրջ 4–տոկոսանոց գնաճ»

–Գնաճը պետք է հետ գա իր բնականոն աշխատանքին, այսօր մենք ունենք դեֆլացիա, և շատ նորմալ է, որ մեր նման տնտեսություններն ունենան շուրջ 4– տոկոսանոց գնաճ,–այս մասին ապրիլի 6–ին Կառավարության նիստից հետո հայտնել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով ընտրություններից հետո պարենային ապրանքների գների կտրուկ աճին։

Նրա խոսքով՝ դա նաև նպաստում է տնտեսական աճին, քանի որ եթե կա գնանկում, դա նաև որոշակիորեն տուգանում է տնտեսական աճը, որովհետև տնտեսվարողների մոտ նաև հակախթան է հանդիսանում, որպեսզի նրանք նոր ներդրումներ անեն կամ ընդլայնեն իրենց արտադրությունը։

Վարդան Արամյանի գնահատմամբ՝ գնաճն արհեստական չէ. դրա վրա ազդել է ինչպես աշխարհից եկող բացասական ազդեցությունը, այնպես էլ ներքին տնտեսությունում պահանջարկի շեմը:

–Կենտրոնական բանկը պետք է իր ջանքերն ուղղի, որպեսզի գնաճը բերի 4– տոկոսանոց թիրախային միջավայրի, ինչն էլ անում է Կենտրոնական բանկը, - նշել է նախարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը