Քաղաքական

06.04.2017 11:20


Ֆրանսիայի ԱԳՆ. «ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»

Ֆրանսիայի ԱԳՆ. «ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի ս.թ. ապրիլի 5-ի հայտարարությունը.

«Մեկ տարի առաջ դադարեցին ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղում ծավալված և տարածաշրջանի բնակչությանը վշտով համակած պատերազմական գործողությունները: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան, իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ, մոբիլիզացրեց իր ուժերը մարտերը դադարեցնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:

Ֆրանսիան վերահաստատում է իր համոզմունքը, որ առկա ստատուս քվոն պաշտպանունակ չէ, և որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել կրակի դադարեցման, վստահության մեխանիզմների և բանակցությունները վերսկսելու մասին 2016թ. մայիսի 16-ի Վիեննայի և հունիսի 20-ի Սանկտ-Պետերբուրգի գագաթնաժողովներում ստանձնած հանձնառությունները:

Վերջերս իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումների ընթացքում Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված և տևական, ողջ տարածաշրջանի կայունության և բարեկեցության համար նպաստավոր լուծում գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը