Աշխարհ

06.04.2017 10:00


Կոլումբիայում սելավային հոսքերի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Կոլումբիայում սելավային հոսքերի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Կոլումբիայի Մոկոա քաղաքում ապրիլի 1-ին սելավային հոսքերի հարվածից զոհվածների թիվը գերազանցել է 300-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոսին»՝ վկայակոչելով երկրի դատաբժշկական ազգային ինստիտուտին։

Նշվում է, որ ներկայումս հայտնաբերված է արդեն 301 զոհի դի։ Հաջողվել է պարզել դեռևս 173-ի ինքնությունը։

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն իր հերթին նշել է, որ անհետ կորածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 450։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը