Վարդգես Դավթյանը որքա՜ն «թեթևությամբ» է ներկայացնում մեր տառապանքը
«Իմ սերնդի մարդիկ հաճախ են մորմոքում, թե մեր բախտը չբերեց: Սովետը քանդվեց մեր ուժերի ծաղկման շրջանում, եղածը կորցրինք, նորն էլ մեզ համար չէր, թե «մեր սկիզբն, ավա՜ղ, մեր վերջը եղավ», ինչպես կասեր բանաստեղծը...
Առաջ ես էլ էի այս մտքին: Հետո հասկացա, որ « երկու դարի արանքում» աչք բացելն ամենևին էլ կորսուստ չէ, այլ, եթե կուզեք, նույնիսկ՝ առավելություն, որով մենք շահեկանորեն տարբերվում ենք, թե՛ նախորդ (մեր ծնողների) և թե՛ հաջորդ (մեր զավակների) սերունդներից: Գիտաֆանտաստիկ և վիրտուալ ժանրերը մեզ համար դարձան կյանքի պարզ իրականություն, հայ գրականության բոլոր հերոսների հետ նստեցինք-վերկացանք, ով երազում էլ չէր տեսնի, մենք զգացինք սեփական մաշկի վրա. դրանից էլ մեծ հետաքրքրությո՞ւն, ավելի մեծ հարստությո՞ւն...»:
Քառորդ դար ինչե՜ր քաշեցինք, իսկ ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ որքա՜ն «թեթևությամբ» է ներկայացնում մեր տառապանքը։ Թեթև, սահուն, նուրբ հումորով ու...բազմիմաստ...
Վարդգես Դավթյանը որքա՜ն «թեթևությամբ» է ներկայացնում մեր տառապանքը
«Իմ սերնդի մարդիկ հաճախ են մորմոքում, թե մեր բախտը չբերեց: Սովետը քանդվեց մեր ուժերի ծաղկման շրջանում, եղածը կորցրինք, նորն էլ մեզ համար չէր, թե «մեր սկիզբն, ավա՜ղ, մեր վերջը եղավ», ինչպես կասեր բանաստեղծը...
Առաջ ես էլ էի այս մտքին: Հետո հասկացա, որ « երկու դարի արանքում» աչք բացելն ամենևին էլ կորսուստ չէ, այլ, եթե կուզեք, նույնիսկ՝ առավելություն, որով մենք շահեկանորեն տարբերվում ենք, թե՛ նախորդ (մեր ծնողների) և թե՛ հաջորդ (մեր զավակների) սերունդներից: Գիտաֆանտաստիկ և վիրտուալ ժանրերը մեզ համար դարձան կյանքի պարզ իրականություն, հայ գրականության բոլոր հերոսների հետ նստեցինք-վերկացանք, ով երազում էլ չէր տեսնի, մենք զգացինք սեփական մաշկի վրա. դրանից էլ մեծ հետաքրքրությո՞ւն, ավելի մեծ հարստությո՞ւն...»:
Քառորդ դար ինչե՜ր քաշեցինք, իսկ ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆԸ որքա՜ն «թեթևությամբ» է ներկայացնում մեր տառապանքը։
Թեթև, սահուն, նուրբ հումորով ու...բազմիմաստ...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից