Կարծիք

06.04.2017 08:19


Ընտրությունները և խորհրդարանը, որպես քաղաքական ինստիտուտներ, դելեգիտիմացվում են

Ընտրությունները և խորհրդարանը, որպես քաղաքական ինստիտուտներ, դելեգիտիմացվում են

Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ ընտրություններից հետո ժողովուրդը փողոց դուրս չի եկել:
1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո նույնպես «վերջին 10 տարվա ընթացքում» առաջին անգամ ժողովուրդը փողոց դուրս չեկավ:
Խորհրդանշական է, որ այն ժամանակ և հիմա հաղթող ուժի կարգախոսը նույնն է. 1999-ին` «Կառուցենք և պաշտպանենք», 2017-ին` «Անվտանգություն և առաջընթաց»:
Երկու դեպքերում էլ պարզ չէ (չէր), թե որտեղ է ավարտվում իշխանությունը և սկսվում ընդդիմությունը:
1999-ին ժողովրդի փողոց դուրս չգալու պատճառով կուտակված բացասական էներգիան փողոցում չպարպվեց: Ավարտվեց շատ վատ:
Հիմա նույնպես բացասական էներգիան փողոցում չի պարպվում:
Հուսանք, որ այս անգամ լավ կավարտվի:
Հ.Գ.
Պառլամենտարիզմի հիմնական իմաստն այն է, որ քաղաքական դեբատները, քննարկումները, վեճերը քաղաքակիրթ տեսք են ձեռք բերում և խնդիրները լուծվում են քննարկումների, քվեարկությունների և ընտրությունների միջոցով:
Նախորդ ընտրությունների ժամանակ, ըստ էության, բոլոր քաղաքական միավորումները` շատ կամ քիչ, ներկայացված էին խորհրդարանում: Եվ եթե կար դժգոհություն ԱԺ-ի հանդեպ, միաժամանակ դժգոհություն էր առհասարակ քաղաքական կազմակերպություններից:
Հիմա իրավիճակը փոխվել է, խորհրդարանում որևէ նշանակալից քաղաքական դեբատ չի լինելու, վերջնականապես վերացել է ընտրական ինստիտուտի հանդեպ վստահությունը: Այսինքն, ընտրությունները և խորհրդարանը, որպես ինստիտուներ, դելեգիտիմացվում են:
Այսինքն, ժողովուրդը փողոց դուրս չգալով ուղղակի չի ճանաչում այդ հիմնարկը որպես իր խնդիրների լուծումների հնարավոր վայր:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը