Կարծիք

06.04.2017 08:03


Առանց այն էլ կաղութոփալ քաղաքական դաշտի նկատմամբ կիրառվեց ատոմային ռումբ

Առանց այն էլ կաղութոփալ քաղաքական դաշտի նկատմամբ կիրառվեց ատոմային ռումբ

1995-96-ին Հայաստանում նույնպես ընտրություններ կեղծվեցին, բայց եթե դա կարելի էր համեմատել քաղաքական դաշտի գնդակոծման հետ, ապա վերջին «ընտրության» ընթացքում առանց այն էլ կաղութոփալ քաղաքական դաշտի նկատմամբ կիրառվեց ատոմային ռումբ, քանի որ ընտրազանգվածի տոտալ «փչացումը» մասսայական ոչնչացման զենք է:
Ընտրական գործընթացի հետ կապված 100 000-ների հասնող քրեական հանցագործությունները (իսկ ընտրակաշառքի բաժանումը քրեորեն պատժելի արարք է) զրո տոկոս լեգիտիմություն են տալիս թե՛ խորհրադարանին և թե՛ «ընտրություններից» բխող ապագա Կառավարությանը: Իսկ թե լեգիտիմություն չունեցող իշխանությունն ինչպիսի վտանգ է ներկայացնում մեր երկրի համար էս պայթյունավտանգ ժամանակաշրջանում և տարածաշրջանում, չի գիտակցում միայն այդ ընդունակությունից զուրկ անձը:

Այս չընտրությունները «քաղաքացու ընտրություն» անվանած, բայց կաշառք չբաժանած քաղաքական ուժերը նույնպես կիսում են, եթե չասենք՝ ավելի մեծ պատասխանատվություն են կրում կաշառատու քաղաքական ուժերից, երբ ընդունում են, այսպես կոչված, «քաղաքացու ընտրությունը»: Պետության դերը նաև նրանում է, որ կարողանա ապահովել ոչ միայն «քաղաքացու ընտրությունը», այլ առաջին հերթին քաղաքացու արժանապատիվ ընտրությունը:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը