Շարմազանովը խոստովանում է, որ ՀՀԿ-ն կեղծել է ընտրությունները
«Ժողովուրդը վերջին 10-15 տարվա մեջ առաջին անգամ փողոց դուրս չի եկել, սա նշանակում է, որ ժողովուրդն ինքը՝ հանրությունը, ընդունում է արդյունքները, սա լեգիտիմ ընտրություն է, սա է ամենակարևորը»: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ պարզվում է, «լեգիտիմ ընտրության» ցուցիչը փողոց դուրս չգալն է:
Այսպիսով, Շարմազանովն, ուղղակիորեն, խոստովանում է, որ 2008-ին ՀՀԿ-ն կեղծել է նախագահական ընտրություններն ու տասը զոհի արյան գնով է իր ղեկավարը հայտնվել Բաղրամյան 26-ում: Քանզի ժողովուրդը փողոց էր դուրս եկել: Այդ դեպքում ինչո՞ւ էին ասում, որ «ունենք լեգիտիմ նախագահ», երբ ժողովուրդը փողոցում էր (մի կողմ թողնենք այն, որ հիմա Տեր-Պետրոսյանն էլ է հայտարարում, որ Սերժ Սարգսյանը ընտրված է: Սա ինչպես ասում են՝ «ուրիշ օպերայից» է, Ղարաբաղն ափալ-թափալ հանձնելու «օպերայից», որը վերջին շրջանում որպես մեցցո-սոպրանո, կատարում է ՀԱԿ ղեկավարը):
Այսպիսով, Շարմազանովը խոստովանում է, որ 2013-ին ՀՀԿ-ն կեղծել է նախագահական ընտրությունները, քանի որ ընտրություններում հաղթած թեկնածուին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու համար փողոց էր դուրս եկել ժողովուրդը: Այս դեպքում էլ զարմանալի է, թե ինչո՞ւ էր ՀՀԿ-ն հայտարարում, թե ի դեմս Սերժ Սարգսյանի, «ունենք լեգիտիմ նախագահ»:
Այսպիսով, Շարմազանովը խոստովանում է, որ սահմանադրական հանրաքվեն կեղծել են, քանի որ 2015-ին էլ լարվածությունն ակնհայտ էր ու, թեև ոչ մեծ թվով, բայց ի դեմս քաղաքացիական հասարակության, փողոց էին դուրս եկել հասարակական կազմակերպությունների ակտիվիստները:
Սակայն 2015-ին էլ ՀՀԿ-ն ասում էր, թե «հանրաքվեի արդյունքները լեգիտիմ» են: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում՝ եթե ժողովուրդն այսօր փողոցում չէ, ապա ընդունում է ընտրությունների արդյունքները»: Ժողովուրդը կարող է փողոց դուրս չգալ, բայց չընդունել ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները: Այդ չընդունելը փողոց դուրս գալով չէ միայն արտահայտվում: Ընտրությունների արդյունքների չընդունումը այլ դրսևորումներ կարող է ունենալ: Օրինակ, հավանականությունը մեծ է, որ այս խայտառակ ընտրություններից հետո երկրի կեսն էլ կարող է դատարկվել: Ոչ թե կարող է, այլ արդեն դրա նախանշանները երևում են. մարդիկ ճամպրուկներն են հավաքում այսօրվանից: Դե, դատարկված երկրում ո՞ւմ կարող ենք փողոցում տեսնել:
Այնպես որ, իշխանությունը կարող է հանգիստ լինել ու շարունակ կրկնել, որ իրենց անցկացրած ընտրություններն այսուհետ միշտ էլ «լեգիտիմ» են լինելու: Իրենցից բացի ուրիշ ընտրող չի լինելու: Բա դա լեգիտիմ չի՞:

Կիմա Եղիազարյան