Որքան երկրի վիճակը վատանում է, այնքան ՀՀԿ-ի կողմնակիցների թիվն ավելանում է
Եվ ընդհանրապես, մի հետաքրքրական բան եմ նկատել․ անկախացումից ի վեր՝ Հայաստանում, արտագաղթին զուգահեռ, ավելացել է ընտրության իրավունք ունեցողների և ընտրություններին մասնակցողների թիվը։ Եվ այս ֆարսը հասավ իր գագաթնակետին այս ընտրությունների ժամանակ։ Ապրիլի 2-ին մենք ունեցանք ընտրությունների այնպիսի մասնակցություն, որից ավելին եղել է թերևս միայն անկախության հանրաքվեի մասնակցությունը։ Հիշեցնեմ՝ այդ ժամանակ մասնակցությունը կազմել է 94,4 տոկոս, իսկ ընտրություններին մասնակցել է 2 մլն 43 հազար մարդ։
Այսինքն, այն ժամանակ ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 174 հազար մարդ։ Անհասկանալի կերպով արտագաղթի ու պատերազմի միջով անցած երկրում այսօր ընտրության իրավունք ունեցողների թիվը 2,5 միլիոնից ավելի է։ Հանրաքվեն չհաշված՝ մինչև 2007 թվականը բոլոր ընտրություններին միջինում մասնակցել է 1 մլն 100 հազարից մինչև 1 մլն 300 հազար մարդ առավելագույնը։ 2007 թվականին, սակայն, երբ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Սերժ Սարգսյանը ստանձնեց Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, անկախ Հայաստանի պատմության մեջ ունեցանք ընտրություններին մասնակցողների թվի «աննախադեպ» ցուցանիշ՝ 1 մլն 375 հազար ընտրող։ Այդ ժամանակ դա կազմում էր ընտրության իրավունք ունեցող 2 319 722 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 59,3 տոկոսը։
Փաստորեն, այդ ընտրություններից 10 տարի անց Հայաստանում ընտրողների և ընտրության իրավունք ունեցողների թիվն աճել է 200 հազարով։ Այսինքն, ինչ-որ տեղից Հայաստանում հայտնվել են 200 հազար «ակտիվ քաղաքացիներ», որոնք բոլորն անխտիր գնացել են ընտրությունների։ Հետաքրքրական է, որ 10 տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է նաև ՀՀԿ-ի օգտին քվեարկածների թիվը։
Եվ եթե դուք դեռ շարունակում եք մտածել, որ 800 հազար մարդ Հայաստանում հոգեկան հիվանդ է կամ 10 հազար դրամով իրենց երեխաների ապագան Սերժ Սարգսյանին վաճառող, ուրեմն ես էլ բան չունեմ ասելու։
Որքան երկրի վիճակը վատանում է, այնքան ՀՀԿ-ի կողմնակիցների թիվն ավելանում է
Եվ ընդհանրապես, մի հետաքրքրական բան եմ նկատել․ անկախացումից ի վեր՝ Հայաստանում, արտագաղթին զուգահեռ, ավելացել է ընտրության իրավունք ունեցողների և ընտրություններին մասնակցողների թիվը։ Եվ այս ֆարսը հասավ իր գագաթնակետին այս ընտրությունների ժամանակ։ Ապրիլի 2-ին մենք ունեցանք ընտրությունների այնպիսի մասնակցություն, որից ավելին եղել է թերևս միայն անկախության հանրաքվեի մասնակցությունը։ Հիշեցնեմ՝ այդ ժամանակ մասնակցությունը կազմել է 94,4 տոկոս, իսկ ընտրություններին մասնակցել է 2 մլն 43 հազար մարդ։
Այսինքն, այն ժամանակ ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 174 հազար մարդ։ Անհասկանալի կերպով արտագաղթի ու պատերազմի միջով անցած երկրում այսօր ընտրության իրավունք ունեցողների թիվը 2,5 միլիոնից ավելի է։
Հանրաքվեն չհաշված՝ մինչև 2007 թվականը բոլոր ընտրություններին միջինում մասնակցել է 1 մլն 100 հազարից մինչև 1 մլն 300 հազար մարդ առավելագույնը։ 2007 թվականին, սակայն, երբ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո Սերժ Սարգսյանը ստանձնեց Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, անկախ Հայաստանի պատմության մեջ ունեցանք ընտրություններին մասնակցողների թվի «աննախադեպ» ցուցանիշ՝ 1 մլն 375 հազար ընտրող։ Այդ ժամանակ դա կազմում էր ընտրության իրավունք ունեցող 2 319 722 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 59,3 տոկոսը։
Փաստորեն, այդ ընտրություններից 10 տարի անց Հայաստանում ընտրողների և ընտրության իրավունք ունեցողների թիվն աճել է 200 հազարով։ Այսինքն, ինչ-որ տեղից Հայաստանում հայտնվել են 200 հազար «ակտիվ քաղաքացիներ», որոնք բոլորն անխտիր գնացել են ընտրությունների։ Հետաքրքրական է, որ 10 տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է նաև ՀՀԿ-ի օգտին քվեարկածների թիվը։
Եվ եթե դուք դեռ շարունակում եք մտածել, որ 800 հազար մարդ Հայաստանում հոգեկան հիվանդ է կամ 10 հազար դրամով իրենց երեխաների ապագան Սերժ Սարգսյանին վաճառող, ուրեմն ես էլ բան չունեմ ասելու։
Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից