Աշխարհ

05.04.2017 15:00


Իրանում երկրաշարժի հետևանքով առնվազն յոթ բնակավայր է ավերվել

Իրանում երկրաշարժի հետևանքով առնվազն յոթ բնակավայր է ավերվել

Առնվազն յոթ բնակավայր է ավերվել Իրանի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով։ Արձանագրվել են բնակելի տների պատերի փլուզումներ, Կալգեշ գյուղում էլ մեկ զոհ է գրանցվել:

«Tasnim»–ի փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեշհեդ քաղաքից 87 կմ հարավ-արեւելք: Արձանագրվել է 5 ցնցում, որոնցից ամենուժեղը՝ 6,1 մագնիտուդով։

Հորասան նահանգի Կարմիր մահիկի ղեկավար Ռեզավի Մագդուրիի խոսքով՝ առայժմ ավերածությունների մասին լիարժեք պատկեր չկա։ Աղետի գոտի են ուղարկվել փրկարարները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը