Աշխարհ

05.04.2017 14:35


Ակնկալվում է, որ այս տարի Թուրքիա կայցելի շուրջ 38 մլն զբոսաշրջիկ

Ակնկալվում է, որ այս տարի Թուրքիա կայցելի շուրջ 38 մլն զբոսաշրջիկ

Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների միության նախագահ Բաշարան Ուլուսոյը հայտարարել է, որ այս տարի զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ է ակնկալվում: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

«Ոլորտի բոլոր կառույցները պատրաստ են 2017թ.-ին: Ակնկալում ենք, որ տարվա ընթացքում շուրջ 38 մլն զբոսաշրջիկ կունենանք: Ռուսական և ուկրաինական շուկայում դրական զարգացումներ են նկատվում: Բրիտանական շուկայում որևէ խնդիր չունենք: Միջին Արևելքում ևս դրությունը դրական է: Որոշ խնդիրներ կան եվրոպական երկրների հետ, բայց մենք աշխատում ենք նաև դրանց լուծման ուղղությամբ», - նշել է Ուլուսոյը:

Ըստ նրա՝ Պարսից ծոցի երկրների զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Ստամբուլ և Սև Ծովի արևելյան ափերին գտնվող հանգստավայրեր, ինչպես նաև՝ Բուրսա և Յալովա: Ռուս զբոսաշրջիկները նախընտրում են Անթալիան, Իզմիրը, Անկարան, Ստամբուլը: Իսրայելցիներն ամենից հաճախ լինում են Անթալիայում, Ստամբուլում և Մուղլայում:

Այս խորագրի վերջին նյութերը