Կարծիք

05.04.2017 12:13


Ճիշտը վերցնել և սուտ ասել կամ անելն էին համարում

Ճիշտը վերցնել և սուտ ասել կամ անելն էին համարում

Գիրք «Ելոց». «Ընտրողները իրենց կամքը ձևավորել են տեղամասում: Թե այդ ձևավորման վրա ինչն է ազդել, ոնց են ձևավորել, դրա մասին բազմաթիվ ահազանգեր են եղել: Օրինակ՝ ընտրակաշառքները, ադմինիստրատիվ ռեսուրսի ազդեցությունը: Էդ ամեն ինչը էղել է: Բայց քաղաքացին մտել է տեղամաս, քաղաքացին կարող էր չանել այն, ինչ արել է, բայց քաղաքացին դա է արել: Դա քաղաքացու ընտրությունն է»։ Բայց նկատել եք, որ ժողովուրդը ավելի բարոյական է, քան նրա «էլիտան»: Եվ եթե դժոխքում Սերժի համար մի հատ եռացրած ջրով կաթսա են նախապատրաստել մարդկանց գայթակղելու համար, քանզի ասված է՝ «Վայ գայթակղեցնողներին», ապա իր կողքը մի հատ էլ կաթսա են դնելու այն մտայնության կրողների համար, որոնք ճիշտը վերցնել և սուտ ասել կամ անելն էին համարում։

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը