Աշխարհ

05.04.2017 18:51


Իտալիայում կանանց վճարովի արձակուրդ է հատկացվելու կրիտիկական օրերին

Իտալիայում կանանց վճարովի արձակուրդ է հատկացվելու կրիտիկական օրերին

Շատ շուտով Իտալիան կարող է դառնալ առաջին արևմտյան երկիրը, որտեղ կանանց հատկացվելու է վճարովի արձակուրդ կրիտիկական օրերի ընթացքում։ Այժմ Իտալիայի խորհրդարանում ակտիվորեն քննարկում են օրինագիծը, որը պարտավորեցնելու է ընկերություններին ամեն ամիս աշխատակցուհիներին 3 լրացուցիչ օր արձակուրդ տալ կրիտիկական օրերի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Adme.ru» կայքը։

Այս օրինագծի քննադատներն անհանգստացած են նրանով, որ դրա ընդունումից հետո գործատուները գուցե աշխատանքի ընդունելու նախընտրությունն ավելի շատ տան տղամարդկանց։ Սակայն կողմնակիցներն էլ վստահ են, որ նման որոշումը կարող է ստեղծել ավելի հարմարավետ մթնոլորտ ինչպես աշխատակցուհիների, այնպես էլ ղեկավարության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը