«Հնարավոր է, որ «Եվրատեսիլը» տեղի ունենա Գերմանիայում»
Ռուս պրանկերներ Ալեքսեյ Ստոլյարովի և Վլադիմիր Կուզնեցովի նոր «զոհն» է դարձել Ինգրիդ Դելտենրեն՝ ԵՀՄ–ի (Եվրոպական հեռարձակողների միություն) գլխավոր տնօրենը։
Լեկսուսը և Վովանը զանգահարել են Ինգրիդ Դելտենրեին Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի անունից, որպեսզի համոզվեին՝ արդյոք ԵՀՄ–ն իսկապես պատրա՞ստ է պատժել պաշտոնական Կիևին՝ ռուս մասնակից Յուլյա Սամոյլովային երկրի տարածք թողնել հրաժարվելու համար։
Հեռախոսազրույցի ձայնագրությունում, որը հայտնվել է «life.ru»–ի մոտ, Ինգրիդ Դելտենրեն բացահայտորեն ռուս մասնակցին է պաշտպանում։
«Մենք ակնկալում ենք երկրից, որ կհամապատախանի «Եվրատեսիլի» կանոններին։ Մասնակիցների կամ կազմակերպիչների բացառումը անթույլատրելի է, դա կանոնների խախտում է,–հայտարարել է պրանկերներին ԵՀՄ–ի ղեկավարը,–առաջին՝ երբ Սամոյլովան եղել է Ղրիմում, նա չի եղել «Եվրատեսիլի» ներկայացուցիչ, երկրորդ՝ դուք կարող եք մրցույթից հետո կրկին արգելել նրա մուտք»։
Դելտենրեի խոսքով՝ հնարավոր է նաև, որ Կիևը վերջին պահին զրկվի մրցույթն անցկացնելու իրավունքից, և այն տեղի ունենա Գերմանիայում։

7or.am