«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պահանջով դիմել է ԿԸՀ
Այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ իր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ:
Ներկայացնում ենք դիմումի տեքստը.
Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով
նախագահ պրն Տիգրան Մուկուչյանին
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք ԿԸՀներկայացուցիչ
Անդրանիկ Գրիգորյանից
Հեռ. 093211908
ԴԻՄՈՒՄ
2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրողների մասնակցության թիվը՝ 1 մլն 574 հազար 947, լուրջ կասկած է առաջացրել հանրության շրջանում: Ստացվել են բազմաթիվ ահազանգեր առ այն, որ տեղի են ունեցել են հին, հնամաշ, վերակազմված եւ ժամկետով երկարացված անձնագրերով կրկնաքվեարկություններ: Մեր ունեցած տեղեկություններով, կրկնաքվեարկությունը տեղի է ունեցել նույն անձի տարբեր անձնագրերով տարբեր տեղամասերում քվեարկելու ճանապարհով, քանի որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը չի ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում մատնահետքերի միասնական ստուգման հնարավորությունը մեկ ցանցով, թեեւ փաստացի շուրջ 1500 տեղամասերում ունեցել է ցանց, որի կիրառմամբ կատարվել է նաեւ առցանց տեսահեռարձակում: Այսպիսով, ԿԸՀ-ն թույլ է տվել նման կրկնաքվեարկության հնարավորություն՝ չձեւավորելով մատնահետքերը նույնականացնող սարքերից ստացվող տեղեկատվության միասնական բազա ամբողջ հանրապետության տարածքում:
Հաշվի առվելով վերը շարադրվածը՝ պահանջում ենք ԿԸՀ-ից ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ մեր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում եւ անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու համար, թե արդյոք կան մատնահետքերի համընկնում, թե՝ ոչ: Նման համընկնումների ծավալները ճշտելուց հետո հնարավոր կլինի կամ հաստատել կամ հերքել կեղծ անձնագրերով զանգվածայնորեն կրքնաքվեարկության իրականացման կասկածները:

Հարգանքով՝
Անդրանիկ Գրիգորյան
04 ապրիլի, 2017թ.