Թուրք-գերմանական կոնֆլիկտը նոր դրսևորումներ է ստանում
Թուրք-գերմանական հարաբերություններում կրկին լարվածություն է առաջացել: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս անգամ խնդիրը կապված է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Գյուլենական համայնքի» (FETÖ) անդամների հետախուզման գործընթացի հետ: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Աղբյուրը հավաստում է, որ երկու երկրների միջև առաջացած ճգնաժամը արդեն չի սահմանափակվում միայն քաղաքական շրջանակներով. խնդիրներ են ծագել նաև հետախուզության ոլորտում համագործակցության ասպարեզում: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Գերմանիան սկսեց ընդունել ապաստան խնդրող Թուրքիայի այն քաղաքացիներին, ովքեր իրենց երկրում հետապնդվում են գյուլենական լինելու մեղադրանքով:
Թուրքիան հետախուզման մեջ գտնվող իր այդ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ էր ուղարկել Գերմանիա՝ պահանջելով արտահանձնել նրանց: Իսկ Թուրքիայի ազգային հետախության ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, փետրվարին Մյունխենում հանդիպելով իր գերմանացի պաշտոնակցի հետ, նրան էր փոխանցել Գերմանիայում գյուլենականների գործունեության վերաբերյալ մի թղթապանակ:
Սակայն Բեռլինի իշխանությունները այդ փաստաթղթերը չօգտագործեցին որպես ապացույց: Թուրքական կողմի պնդմամբ՝ նրանք նույնիսկ զգուշացրեցին գործով անցնող անձանց, որ նրանք որոնվում են թուրքական հետախուզական ծառայության կողմից:
Գերմանիայի դաշնային դատախազությունն էլ իր հերթին հետաքննություն սկսեց՝ թղթապանակում չափազանց մեծ թվով լուսանկարների առկայության առթիվ:
Այս ամենից մեծապես հասթափված Անկարան Բեռլինին տեղեկացրեց, որ դադարեցնում է գյուլենականների գործից բացի՝ որևէ այլ հարցով Գերմանիայի հետ հետախուզության ոլորտի համագործակցությունը, մինչև որ Գերմանիան FETÖ-ի գործով անհրաժեշտ քայլերը չձեռնարկի: Այս համատեքստում Թուրքիան դադարեցրեց Բեռլինի կառավարությանը տեղեկություններ տրամադրել՝ բացառությամբ «Իսլամական պետության» հետ կապված տեղեկությունների: