«Freedom House». Հայաստանում կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգ է
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ» ամենամյա` թվով արդեն 22-րդ զեկույցը:
Զեկույցում ներառված 29 երկրների կեսից ավելին նահանջ են գրանցել ժողովրդավարության հարցում: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։
Ըստ նոր զեկույցի, Հայաստանը վերստին կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգով պետություն է: Ժողովրդավարական և ոչ-ժողովրդավարական համակարգերի տարբերության ցուցիչը ընտրությունների եղանակով իշխանությունը փոխելու հնարավորությունն է:
Հայաստանը, ինչպես նաև Ղրղըզստանը անցած երկու տարում նախագահականից խորհրդարանական համակարգի են անցնում, փորձելով է՛լ ավելի դժվար դարձնել այդ քաղաքական փոփոխության հնարավորությունը, ասված է զեկույցում:
Սերժ Սարգսյանը և Ասլամբեկ Աթամբաևը հավաստիացնում են, թե համակարգը պետք է փոխել խորհրդարանի դեմոկրատական ուժը հզորացնելու համար: Բայց, ըստ Freedom House-ի, փոփոխության գործնական արդյունքը կլինի նախագահական կուսակցությունների և օլիգարխների վերնախավի դիրքերի հզորացումը:
Զեկույցը այսօր է հրապարակվել, բայց կազմվել է հայաստանյան խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: Եվ զեկույցում կա բավական ճիշտ կանխատեսում. «Հայաստանում կստեղծվի կառավարություն և խորհրդարան, որտեղ գերակայողը կլինի Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, և Սարգսյանը կունենա կա՛մ պաշտոնապես, կա՛մ կուլիսների ետևից ղեկավարելու հնարավորություն»:
Շարունակելով Հայաստանը համեմատել Ղրղըզստանի հետ՝ զեկույցի հեղինակները նշում են, որ «Սարգսյանը և Աթամբաևը կարող են փոխել ամեն բան, նույնիսկ պետության բուն կառուցվածքը, բայց նպատակը նույնն է՝ պահպանել իշխանությունը»:
Զեկույցում երկրները 8 անվանակարգերում ստանում են 1-ից մինչև 7 միավոր, ընդ որում՝ որքան բարձր է թիվը, այնքան այն ավելի բացասական է:
Ահա Հայաստանին վերաբերող գնահատականները․ ընտրական գործընթաց՝ 6 միավոր, քաղաքացիական հասարակարգ՝ 3.75, անկախ մամուլ՝ 5.50, պետական դեմոկրատական կառավարում՝ 6, տեղական դեմոկրատական կառավարում՝ 5.75, դատական համակարգի անկախություն՝ 5.50, կոռուպցիա՝ 5.25, դեմոկրատական միջինացված գնահատական՝ 5.39:
Նշենք, որ հարևանների համեմատությամբ Հայաստանը զիջում է Վրաստանին, որտեղ անցումային կամ հիբրիդային կառավարում է, սակայն առավելություն ունի Ադրբեջանի, ինչպես նաև թիվ մեկ դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, որտեղ կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմներ են:

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։