Աշխարհ

04.04.2017 13:58


ԼՂ խնդրի մասին Լավրովը հոդված է հրապարակել

ԼՂ խնդրի մասին Լավրովը հոդված է հրապարակել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Բակինսկի ռաբոչիյ» թերթում հոդված է հրապարակել, որում գրել է, որ միջնորդների աջակցության շնորհիվ ԼՂ հակամարտության կողմերը կարողացել են շատ վիճելի հարցերի շուրջ զգալիրոեն մոտեցնել իրենց դիրքորոշումները։

«Հիմնականում համաձայնեցված են հակամարտության կարգավորվման հիմնարար սկզբունքները»,–նշել է նա՝ հավելելով, սակայն. որ Ադրբեջանն ու Հայաստանը տարբեր տեսակետներ ունեն այդ սկզբունքների իրագործման հերթականության հետ կապված։

«Մեր խնդիիրն է արդեն կատարված աշխատանքների հիման վրա օգնել հավասարակշռված լուծում գտնել։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը կկարողանան փոխզիջումների գնալու քաղաքական կամք դրսևորել։ Սա անհարժեշտ է, որպեսզի բանակցային գործընթացն արդյունավետ լինի։ Բնական է, որ հակամարտության գոտում լարվածության նվազումը և ուժային ճանապարհի բացառումը առաջ գնալու կարևոր պայմաններն են»,-հավելել է Լավրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը