Փաստորեն, իշխանափոխությունից առաջ Հայաստանում պետք է «ժողովրդափոխություն» իրականացնել
Փաստորեն, իշխանափոխությունից առաջ Հայաստանում պետք է «ժողովրդափոխություն» իրականացնել։ Համենայնդեպս, ՀՀԿ-ի վերընտրություններից հետո մարդկանց արձագանքները դա են հուշում․ ասում են, թե բա՝ ժողովուրդը լավը չի, ծախված է ու եսիմ՝ ինչ։
Նախ՝ սկսենք նրանից, որ այս ընտրություններին աննախադեպ մասնակցությունը խիստ կասկածի տեղիք է տալիս։ Տիգրան Մուկուչյանի կառույցը հայտարարեց, որ մասնակցությունը կազմել է 60,86 տոկոս, ինչն ինքնին բարձր ցուցանիշ է։ Բայց, այդ գրեթե 61 տոկոսը 1 574 947 ընտրող են՝ 2 587 706 Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներից, որոնք ընտրելու իրավունք ունեն, ներառյալ բոլոր նրանց, ովքեր Հայաստանից հեռացել են անկախացումից ի վեր և չեն հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Նույնիսկ եթե հաշվենք միայն նրանց, ովքեր Սերժ Սարգսյանի շնորհիվ են Հայաստանից հեռացել, դրանց թիվը կազմում է մոտ 400 հազար մարդ։ Այսինքն, ստացվում է, որ պաշտոնական տվյալներով մասնակցությունը եղել է 70 տոկոսից բարձր։
Ինչևէ, սա էլ չէ կարևորը։ Կարևորն այն է, որ քաղաքական ուժերին չհաջողվեց հավատ արթնացնել ժողովրդի մեջ՝ հավատ, որ նրանք իսկապես կարող են իրավիճակ փոխել։ Դե, ժողովուրդն էլ այլ՝ հետխորհրդային ժողովուրդներից ոչնչով չի տարբերվում. սիրում է կուշտ ուտել և շոու նայել։ Դրա համար նաղդ 10 հազար դրամները և գարաժից գարաժ թռվռացող և բակից բակ պարզունակ կարգախոս վանկարկողը նրանց համար ավելի հրապուրիչ եղավ, քան քաղաքական ուժերի ու գործիչների «նիսյա» խոստումները։
Դրա համար պետք չէ հիմա գլխին տա, թե բա՝ «վայ, էս ինչ եղավ»։ Բա ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Մենք ապրում ենք այն իրականության մեջ, որում ապրում ենք, և ժողովուրդը չէ, որ պետք է փոխել։ Պետք է գիտակցել «խաղի կանոնները» և փորձել հաղթել։ Ոնց որ ասում էին ամերիկյան կովբոյները՝ «հրաձգությանը դանակով գալ չարժե»։
Հ․Գ․Գարաժների վրա թռվռացողի մասին․ քանի կար՝ գնում էին իշխանափոխության, իսկ հիմա սուս-փուս իրանց մի քանի մանդատը վերցրել ու ձենները կտրել են։ Փաստորեն, էդքան ղժղժում էին կես միլիոն աշխատավարձի համար։ Շմայսն էլ չի ընտրվել, որ Նիկոլը գոնե իրա հետ կռիվ անելով «աչոկ» հավաքեր․․․

Հրան Ենոքյանի ֆեյսբուքյան էջից