Կարծիք

04.04.2017 13:30


Սա արդեն «Ապրելու ապրիլը» չէ

Սա արդեն «Ապրելու ապրիլը» չէ

Մեկ տարի առաջ մեր արտաքին թշնամին մի քանի տասնյակ զինվորի կյանք խլեց՝ կտրելով շատերի ականջներն ու գլուխը՝ տարածքներ զավթելու նպատակով, մեկ տարի հետո մեր ներքին թշնամին նույն օրը կտրեց շատերիս լեզուները՝ այս անգամ իր տարածքները չզիջելով ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժերին:

Ասում եք՝ պատահականություններ չկան, բայց սա պատահականություն է ու դառն իրականություն: Սա ժողովրդի արտաքին ու ներքին թշնամիների վերարտադրության, տարածքներ զավթելու, մարդկանց ստորացնելու, հիասթափեցնելու, ականջ կտրելու, աչք հանելու, գլուխները ջարդելու, ազգի ոչնչացման ապրիլ է: Սա «Ապրելու ապրիլ» չէ:

Մեկ տարի առաջ երկրի գլխավոր հրամանատարի անտարբերության ու սխալ քայլերի շնորհիվ, տնտեսության, բյուջեի թալանի շնորհիվ մենք ունեցանք մարդկային դաժան ու տարածքային մեծ կորուստներ, չնայած ժողովրդի կողմից չընտրված Սերժ Սարգսյանը դրանք այդքան էլ մեծ չի համարում: Մեկ տարի հետո երկրի գլխավոր հրամանատարն իր ոչնչացնող «զինատեսակները» կատարելագործեց ու կոտորեց մի ամբողջ ազգի զգացմունքներն ու ապագայի հանդեպ լուսավոր տեսլականը, ջարդեց այն վերջին հույսը, որ այս երկրում կարող ենք ապրել, աշխատել, արարել:

Ես այս երկուսի՝ ներքին ու արտաքին թշնամիների արարքների միջև տարբերություն չեմ տեսնում. արտաքին թշնամին էլ է մարդկային կորուստներ խլում, ներքինն էլ ուրիշ պատժամիջոցներով է մարդկանց կյանք խլում՝ ավելի դաժան ձևով՝ կամաց-կամանց, ժամ առ ժամ:

Ինձ մոտ նույն հիասթափության, հուսահատության, անճարության զգացողություններն են, ինչ մեկ տարի առաջ:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը