Կարծիք

04.04.2017 13:25


Իր մակարդակով մեր ժողովուրդն ավելի բարձր է իշխող «էլիտայից»

Իր մակարդակով մեր ժողովուրդն ավելի բարձր է իշխող «էլիտայից»

Ինչքան գիտեմ՝ ընտրակաշառքի բաժանումը քրեորեն պատժելի արարք է, և եթե դրա դեմը չեն առել, ապա դրա համար պատասխանատուն Հայաստանի իրավապահ համակարգն է՝ կոնկրետ անուններով և հասցեներով՝ Վովա Գասպարյան, Պողոս Պողոսյան, Մարտիրոս Մարտիրոսյան: Դե, Սերժ Սարգսյանի անունն էլ չտամ, քանի որ ինքնին հասկանալի է: Էսպես վերացական ժողովրդի, թոշակառուների վրա բարդել նշանակում է պատասխանատվության «սվաղում» և վովաների ռեաբիլիտացիա, թե բա՝ «տեսեք, սա է մեր ժողովրդի մակարդակը. վովաներն ի՞նչ կարող են անել»: Սա ժողովրդի մակարդակը չի. իր մակարդակով մեր ժողովուրդն ավելի բարձր է իշխող «էլիտայից» և նվազ «ծախված», բայց հանիր ցանկացած հասարակության վրայից քրեական հանցանքների զսպման մեխանիզը և կունենաս «հանցագործ» ժողովուրդ: Արգենտինայում, օրինակ, մի հատ բուտերբրոդով «Կոկա–կոլայով» էին ձայն վաճառում, չնայած որ ինքը Չէ Գևարա տված ժողովուրդ է: Էնպես որ, ջուր մի լցրեք Սերժի ջրաղացին՝ կրկնելով, թե «ժողովուրդը ծախվեց»:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը