Աշխարհ

04.04.2017 13:15


Սիրիայի դեսպան. «Մեր տարածքում Թուրքիայի բանակի գտնվելն աղաղակող օկուպացիա է»

Սիրիայի դեսպան. «Մեր տարածքում Թուրքիայի բանակի գտնվելն աղաղակող օկուպացիա է»

Սիրիայում նոր գործողություն սկսելու Անկարայի ծրագրերը, Սիրիայի տարածքում թուրքական զորքերի ներկայությունը Դամասկոսը երկրի ինքնիշխանության դեմ աղաղակող ագրեսիա է որակել։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադադը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել էր, որ Անկարան «Եփրատի վահան» գործողության ավարտից հետո Սիրիայում նոր գործողությունների է պատրաստվում:

«Անկախ այն հանգամանքից՝ առաջին գոծողությունն ավարտվել է կամ չի ավարտվել, կամ եթե նա ցանկանում է երկրորդ գործողություն սկսել, մենք ի սկզբանե համարել ենք, որ մեր տարածքում Թուրքիայի բանակի գտնվելը օկուպացիա է: Սա մեր երկրի ինքնիշխանության դեմ աղաղակող օկուպացիա է»,- հայտարարել է Հադադը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը