Աշխարհ

04.04.2017 10:55


Տաջիկստանը Ռուսաստանից 7 ավիաչվերթ կարգելի

Տաջիկստանը Ռուսաստանից 7 ավիաչվերթ կարգելի

Տաջիկստանի ավիաուղիները մտադիր են արգելել ռուսական ավիաընկերությունների 7 ավիաչվերթ։ Այս մասին հայտնում է «РИА «Новости»–ն՝ հղում անելով իր աղբյուրին։

«Որպես փոխադարձ միջոցներ՝ մենք արգելելու ենք «Ուրալյան ավիաընկերության» 4 չվերթ դեպի Դուշանբե և «Յուտեյր» ավիաընկերության 3 չվերթ դեպի Խուջանդ»,–ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նաև ընդգծել է, որ տվյալ միջոցառումն ընդունվելու է որպես պատասխան Ռուսաստանին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ տրանսպորտի նախարարությունն ապրիլի 3–ից սահմանափակումներ է կիրառել տաջիկական «Սոմոն Էյր» ավիաընկերության չվերթների համար։

Գերատեսչությունում հստակեցրել են, որ Տաջիիստանը չի հաստատել ռուսական «Յամալ» ավիաընկերության՝ «Ժուկովսկի» օդանավակայանից դեպի Դուշանբե և Խուջանդ թռիչքներ իրականացնելու հայցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը