Աշխարհ

03.04.2017 20:50


Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ այժմ ձերբակալվել է 113.260 մարդ

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչ այժմ ձերբակալվել է 113.260 մարդ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մինչև հիմա գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում բերման է ենթարկվել 113.260 մարդ: Ըստ թուրքական «Mynet.com» լրատվամիջոցի` այդ մասին Սոյլուն հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ. փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Ըստ նախարարի տվյալների` այս պահին գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով կա 47.155 կալանավորված, որից 10.732-ը ոստիկան է, 7463-ը՝ զինվորական (այդ թվում՝ 168 գեներալ), 2.575-ը՝ դատավոր և դատախազ, 26.177 հազարն էլ՝ քաղաքացիականներ, 208-ն էլ՝ գործարարներ: Եվս 863 հոգի էլ փախուստի մեջ է գտնվում:

Սոյլուի խոսքերով՝ բերման ենթարկվածներից 23.861 մարդ ազատ է արձակվել, ազատ արձակված ևս 41.499 անձանց վերաբերյալ պայմանական պատիժ է կիրառվել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը