Այո, հե՛չ պատահական չէր ընտրությունների օրվա համընկնումը մեկ տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմի սկսման օրվա հետ:
Մեկ տարի առաջ 80-ականների զենքով բավարարվող երկրի գերագույն գլխավոր հրամանատարը ավելի քան 100 Հայրենիքի պաշտպանի զոհաբերեց և նաև՝ 800 հեկտարը նվիրեց թշնամուն: Իսկ մեկ տարի հետո նույն մարդը իշխանությունը ցմահ պահելու համար «արդիական զինատեսակներով» զոհաբերեց ընտրության իրավունք ունեցող 2,5 միլիոնին՝ կտրելով նրա լեզուն (ձայնը) և զոհաբերեց Հայրենիքի ապագան՝ 800 հեկտարով ավելի մոտեցնելով երկիրը բռնապետության սահմանին:
Այն, ինչ կատարվեց ընտրարշավի ժամանակ, այդ մասին շատ է գրվել ու փաստերն առատ են. ծեծկռտուք, դանակահարություն, հրազենի օգտագործում, զինված բանդայի գործողություն, համատարած ընտրակաշառքի բաժանում, վարչական ռեսուրսի անխնա օգտագործում, ճնշումներ, վախի ու սարսափի մթնոլորտի հաստատում և այլն:
Այո՛, 2016-ի ապրիլյան պատերազմը մեկ տարի անց տեղափոխվեց թիկունք, որտեղ «հաղթեց» ներքին թշնամին: «Հաղթեց», որովհետև վստահ էր, որ 10 հազար դրամով կարող է գնել որոշակի զանգվածի: «Հաղթեց», որովհետև մինչ այդ բնակչության որոշակի տոկոսին սարքել էր քսու, քծնող, ստրկամիտ, կաշառասուն, երկրի հիմքը փորող զանգվածի: Որոնք կարող են իրենց ու իրենց երեխաների ապագան անգիտաբար և գիտակցված ձևով մատաղ անել ինչ-որ մի ոհմակի:
«Հաղթեց» ներքին թշնամին

Նողկալի է այս ամենը, պարոնայք և տիկնայք...
Կիմա Եղիազարյան