«Գագիկ Բեգլարյանի հետ կապված նյութն առաջին անգամ տպագրվել է «Ժամանակում»»
Օրերս Ռոբերտ Քոչարյանը մեղադրանք է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթին։ Այդ հանգամանքը որպես Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման եղանակ, ըստ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի, պետք չէ դիտարկել։
Նա նշել է, որ ինքն էլ է հաճախ դատվել լրատվամիջոցների հետ, այն պարագայում, երբ ուղղակի անձնական վիրավորանք է հասցվել լրատվամիջոցի կողմից, սակայն «Ժամանակում» չի տեսել, որ Ռ. Քոչարյանին կամ որևէ այլ մեկին ուղղակի վիրավորեն, իսկ քաղաքական մտորումների առումով ամեն ինչ էլ հնարավոր է ասվի։
-Եթե հիշում եք, առաջին անգամ արտահոսքը, որ Գագիկ Բեգլարյանի հետ կապված այդպիսի բան է եղել, տպվել է «Ժամանակում»։ Միգուցե Ռոբերտ Քոչարյանի թիմը կասկածներ ունի, որ «Ժամանակ»-ը զուտ ինֆորմացիոն առումով օգտագործվել է ինչ-որ խնդիրներ լուծելու համար,-ասել է Արամ Կարապետյանը։

7or.am