Լրահոս

10.12.2010 16:56


Սերժ Սարգսյան. «Ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը «դե յուրե» կընդունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»

Այսօր Մոսկվայում կայացած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե  Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դեպքում Հայաստանը ստիպված կլինի «դե յուրե» ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար.

-Հայաստանը կտրականապես դեմ է խնդրի լուծման ռազմական տարբերակին, և Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության սանձազերծման դեպքում այլ ելք չի ունենա, քան «դե յուրե» ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու նրան ապահովել անվտանգությունը բոլոր հնարավոր միջոցներով։

Հիշեցնենք, որ այս տարի սա ՀԱՊԿ-ի (որի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկիստանը և Ուզբեկիստանը) երկրների նախագահների արդեն երրորդ նիստ էր։ Մայիսին Մոսկվայում և օգոստոսին Երևանում առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումներն անցել են առանց պաշտոնական որոշում կայացնելու։

Այս խորագրի վերջին նյութերը