Քաղաքական

03.04.2017 12:55


«Քաղաքացի դիտորդ» . «Կլինեն բողոքարկումներ»

«Քաղաքացի դիտորդ» . «Կլինեն բողոքարկումներ»

Ընտրություններից հետո հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ամփոփել է դիտորդական առաքելության արդյունքները։

Նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը նշել է, որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, բողոքարկման գործըթացի մասին իրենք հընթացս հայտարարություններ և տեղեկատվություն կհրապարակեն «Քաղաքացի դիտորդ» կայքում, ինչպես նաև սոցիալական ցանցերում։

–Կլինի վարչական ընթացակարգերով բողոքարկումներին ընթացք տալու գործընթացը, ինչից հետո բողոքարկումները գնալու են ԿԸՀ, այնուհետև՝ Սահմանդրական դատարան։ Հետևաբար, ընտրությունները ավարտված չեն։ Ավարտվել է ընտրությունների օրը, սակայն ընտրական գործընթացները շարունակվում են,–ասել է Լ. Հակոբյանը։

Նա խնդրել է բոլորին, հատկապես միջազգային հանրությանը, չշտապել շնորհավորել որևէ կուսակցության և սպասել արդյունքներին, ինչպես նաև ուշի–ուշով հետևել վարչական ընթացակարգերին և բողոքարկման գործընթացին։

Նախաձեռնության մեկ այլ անդամ Լևոն Բարսեղյանն էլ հայտարարել է, որ վերոհիշյալ խնդիրների արդյունքում, չնայած այն ակնկալիքին, որ նոր ընտրակարգը վերականգնելու էր հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ, իրենք արձանագրում են, որ դա տեղի չի ունեցել։

–«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կասկածներ ունի, որ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտութունը,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը