Աշխարհ

03.04.2017 11:55


Լավրովը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին. «Շատ հարցերի շուրջ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել»

Լավրովը՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին. «Շատ հարցերի շուրջ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել»

Ռուսաստանը շարունակում է մնալ արցախյան հակամարտության կարգավորման ակտիվ մասնակից: «Նովոյե Վրեմյա» թերթի հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուս դիվանագետը նշել է՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ օգնում են կողմերին հասնել հակամարտության կայուն հաղթահարման:

«Շատ հարցերի շուրջ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել. մնացել են մի քանի հարցեր, որոնք ամենաբարդն են: Սակայն ակնհայտ է, որ աշխատանքի արդյունքները կախված են առաջին հերթին երկու կողմերի քաղաքական կամքից, ճկունություն և փոխզիջումային որոշումներ կայացնելու նրանց պատրաստակամությունից»,-ասել է Լավրովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը