Քաղաքական

02.04.2017 19:35


«Էական ընտրախախտումների բացարձակ մեծամասնությունը հիմնականում վերաբերում է Հանրապետական կուսակցությանը»

«Էական ընտրախախտումների բացարձակ մեծամասնությունը հիմնականում վերաբերում է Հանրապետական կուսակցությանը»

–Խառնաշփոթները հանձնաժողովներում եղան հենց առավոտյան ժամերին՝ ընտրատեղամասերը բացելուց անմիջապես հետո։ Ակնհայտ էր, որ բերվել էին մարդիկ ընտրության, ունենք ահազանգեր, որ մեքենաներով բերում են։ Ճիշտ է, դա խախտում չէ, սակայն միտում է իր մեջ պարունակում։ Հասկանալի է, որ նրանք ուղղորդված քվեարկողներ են,–այս մասին ապրիլի 2–ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Հովսեփ Խուրշուդյանը՝ հավելելով, որ այդ ուղղորդումը տեսանելի էր բազմաթիվ տեղամասերում՝ և՛ տեսագրություններում, և՛ իրենց վստահված անձանց կողմից արված ահազանգերում։

Հ. Խուրշուդյանի խոսքով՝ համաձայն ահազանգերից մեկի՝ լրագրողները մեկնել են Խորունկ գյուղ, որտեղ պարզվել է, որ քվեաթերթիկներ են առկա տվյալ տեղամասին կից սենյակում։

Նա նշել է, որ ընտրակաշառքի մասին ահազանգերը հիմնականում եղել են Երևանից, Չարենցավանից, Խորունկից։

–Էական ընտրախախտումների բացարձակ մեծամասնությունը հիմնականում վերաբերում է Հանրապետական կուսակցությանը. որևէ այլ կուսակցությունից էական, հատուկ համակարգված միտում պարունակող խախտում չի եղել,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը