Քաղաքական

02.04.2017 17:35


«Աստղիկ» ԲԿ քվեատուփի մոտ 10 000 դրամանոց էր ընկած (տեսանյութ)

«Աստղիկ» ԲԿ քվեատուփի մոտ 10 000 դրամանոց էր ընկած (տեսանյութ)

Պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» բժշկական կենտրոնում է տեղակայված 7/52 ընտրատեղամասը։ Այստեղ քվեարկում են հիվանդանոցում բուժում ստացողները։ «Ա1+»-ի այցելության պահին ընտրատեղամասում, որտեղ քվեարկություն պետք է ընթանար, հանձնաժողովի անդամներից ոչ մեկը չկար։

Սակայն առավել զարմանալի է այն հանգամանքը, որ սեղանին բազմաթիվ քվեաթերթիկներ էին դասավորված՝ հանձնաժողովի անդամների բացակայության պայմաններում։ Դրանք հսկում էր մեկ տղամարդ, որը ներկայացավ «Կոմունիստական» կուսակցության վստահված անձ՝ Արշակ Ամիրյան անունով։

Թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Վահան Ղազարյանը, ում վրա դրված էր քվեարկության իրականացումը, արդարացրեց իրենց արարքը. «Քվեաթերթիկները հաշվով չեն, քվեաթերթիկները համարակալած չեն, ինձ թվում է՝ գողանալու խնդիր չի էլ լինի»։

Հարցին՝ արդյոք չկա՞ ռիսկ, որ դրանք կարող են գողացվել, նշեց թե դուռը փակ է եղել. «Չէ դուռը փակել էինք, խնդիր չի»։ Սա այն դեպքում, երբ մեր տեսախցիկն անգամ ֆիքսեց՝ տեղամասի դուռը փակ չէր։

Ի դեպ, քվեատուփի մոտ 10 000 դրամանոց էր ընկած։ «Ա1+»-ի հարցին՝ արդյոք սա չի խոսում այն մասին, որ այստեղ գումար է բաժանվել, Վահան Ղազարյանը հերքեց այդ հանգամանքը։ Իսկ քաղաքացիներից մեկն էլ պնդեց, թե այդ գումարն իրեն ամուսինն էր տվել։

Մանրամասները՝ «Ա1+»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը