Զոլաքարի գյուղապետն ուղղորդում է ընտրողներին. «Անկախ դիտորդ»
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն ահազանգում է, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի թիվ 21/28 տեղամասում Զոլաքարի գյուղապետը ուղղորդում է ընտրողներին, իսկ ոստիկանները գյուղապետի ցուցումով դրսևորում են անգործություն: Դիտորդի փոխանցմամբ՝ տեղամասում տեղի է ունենում բաց քվեարկություն, ծեծել և դուրս են հանել վստահված անձի, սպառնացել են իրեն: Նկարագրված բոլոր խախտումները տեսագրվել են դիտորդի կողմից: Դրանց վերաբերյալ նաև դիմում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն և ՀՀ գլխավոր դատախազություն:
***
ՀՀ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 05/06 տեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդը արձանագրել է քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր։ Խախտումների ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու հարցով դիմում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Գորիսի մամուլի ակումբ