«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտորդական առաքելությունները ներկայացնում են ապրիլի 2–ին Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ժամը 12։00-ից 16:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 365 խախտում, որոնք ստուգման փուլում են:
Մասնավորապես, արձանագրվել են հետևյալ խախտումները.
52 տեղամասում բաց քվեարկություն (ընտրողը քվեարկում է քվեախցիկից դուրս, բացահայտում է քվեարկության արդյունքը որևէ անձի, լուսանկարում է քվեարկած քվեաթերթիկը),
36 տեղամասում ընտրողների ուղեկցման դեպքեր,
31 տեղամասում ուղղորդում/հուշում,
25 տեղամասում վերահսկվող քվեարկություն, այդ թվում՝ մեկից ավելի անձանց քվեախուց մտնելու դեպքեր՝ բացառությամբ օգնելու դեպքերի,
23 տեղամասում քվեաթերթիկների (այդ թվում՝ չօգտագործված) դուրս հանում/ներս բերում,
19 տեղամասում կրկնաքվեարկության փորձ,
18 տեղամասում ընտրողի անվան բացակայություն,
16 տեղամասում օգնելու իրավունք չունեցող անձն օգնել է ընտրողին քվեարկել,
14 տեղամասում օգնող անձի տվյալները չեն գրանցվել գրանցամատյանում,
12 տեղամասում օրվա ընթացքում հանձնաժողովի անդամների վիճակահանությամբ սահմանված գործողությունների հերթափոխի խախտում,
8 տեղամասում տեխնիկական սարքում անձը հաստատող փաստաթղթի տվյալների և սարքի տվյալների միջև առկա անհամապատասխանություն,
8 տեղամասում ընտրողի անվան դիմաց այլ անձի ստորագրություն,
8 տեղամասում նույն անձը օգնել է մեկից ավելի ընտրողի քվեարկել,
7 տեղամասում այլ անձի փոխարեն գրանցում՝ ուրիշի անձը հաստատող փաստաթղթով գրանցում/քվեարկության կամ փորձ,
4 տեղամասում այլ անձի փոխարեն ընտրողների ցուցակում ստորագրում կամ դրա փորձ,
77 տեղամասում այլ խախտումներ (հյուրասիրություն կուսակցության/դաշինքի կամ թեկնածուի անունից և այլն):
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 169 դիտարկում:
***
Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները (լրացված, տեսանյութ)

7 տեղամասում ընտրողին զրկել են քվեարկելու իրավունքից (բացառությամբ քվեարկության կտրոն չներկայացնելու դեպքերի),