Քաղաքական

02.04.2017 12:55


Րաֆֆի Հովհաննիսյանն իր ձայնը տվել է հանուն Հայաստանի վաղվա օրվա (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ձայնը տվել է հանուն Հայաստանի վաղվա օրվա (տեսանյութ)

Թիվ 157 դպրոցում տեղակայված 9/06 տեղամասում իր ընտրությունն է կատարել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Քվեարկությունից հետո Ր. Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ իր ձայնը տվել է հանուն մեր հայրենիքի, մեր հերոս տղաների և Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա։

–Մենք արդեն ասել ենք, որ գործընթացը գտնվում է օրենքից դուրս, խաղից դուրս իրավիճակում։ Այժմ կսպասենք այսօրվա ավարտին, արդյունքները նաև կդիտարկենք։ Ահազանգերն ամբողջական փաթեթով կներկայացնենք մեր հանրությանը։ Այնուամենայնիվ, սա մեր պայքարի մի հանգրվանն է, չենք կարող տանը նստած մնալ. այդ պայքարը պետք է տանենք բոլոր հնարավոր սահմանադրական եղանակներով –նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս ընտրություններն իրավական Հայաստան ունենալու հերթական պայքարն են, և պետք է հույսով ապրել, որ վերջապես ունենանք Հայաստանի Հանրապետություն, այլ ոչ թե կուսակցապետություն։

–Ազատ և արդար ընտրությունների դեպքում անգամ, այս օրվա դրությամբ, կարող եմ ասել, որ այս դաշինքն անցողիկ շեմի խնդիր չունի, բայց նաև գիտենք, թե ինչ ընտրակեղծիքների են դիմել իշխող ուժերի ներկայացուցիչները, այդ պատճառով էլ մենք պատրաստ ենք ցանկացած դիպաշարի,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը