Աշխարհ

02.04.2017 12:30


Սիլվեսթեր Ստալոնեն՝ «Խոստումը» ֆիլմի մասին

Սիլվեսթեր Ստալոնեն՝ «Խոստումը» ֆիլմի մասին

Հոլիվուդյան դերասան Սիլվեսթեր Ստալոնեն «Instagram»-ի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի մասին։

«Այս արտասովոր ֆիլմը կցուցադրվի ապրիլի 21-ին։ Այն մի թեմայով է, որն ինձ միշտ հետաքրքրել է։ Շատ տարիներ պահանջվեցին, որպեսզի ինչ-որ մեկը քաջություն ունենար այն նկարահանել և մեծ էկրանին ներկայացնել: Սա ճշմարիտ ու պատմական կարևոր նշանակության դրամա է և «Օսկար» ստանալու բոլոր նախադրյալներն ունի: Գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլն և Օսկար Այզեքը հրաշալի են խաղում: Ուզում եմ նաեւ հատուկ նշել պրոդյուսեր Մայք Մեդավոյին, քանի որ այս ֆիլմում այնքան շատ բան կա, որ ես նույնիսկ նախանձում եմ»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ֆիլմը մեկնաբանել էին երաժիշտ Էլթոն Ջոնն ու երգչուհի, դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը