Երևանում կանցնի «Սարյան ՖԵՍՏ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը
Դեկտեմբերի 11-ից 16-ը Երևանում կանցնի «Սարյան ՖԵՍՏ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը:
Փառատոնը նվիրված էհայ մեծ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 90-ամյա հոբելյանին և ներառում է 4 համերգ, որոնց ընթացքում հայկական և արտասահմանյան երաժիշտները կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Փառատոնը անց է կացվում Հայաստանի Հանրապետության Նախագահ' Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի Նախարարության աջակցությամբ:
Փառատոնի բացմանը նվիրված մամլո ասուլիսին ելույթ ունեցան փառատոնի կազմակերպիչներն ու մասնակիցները:
Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ' կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նշեց, որ այս փառատոնը շարունակական բնույթ է կրելու և դրա հիմնական նպատակն է արժևորել հայ ընտանիքի գաղափարը, իր ավանդույթներով, ազգային երաժշտությամբ և հպարտալի ժառանգությամբ: Ընդգծեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախամբի կողմից նախաձեռնության կարևորությունը:
Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարության փոխնախարար'Արթուր Պողոսյանըիր խոսքում հատուկ ընդգծեց, որ ինշպես Մշակույթի նախաարրությունը, ՀՀ կառավարությունը, այնպես էլ Պարոն Նախագահը, սիրով աջակցում են այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներին' հասկանալով դրանց կարևորությունը հայ ազգի զարգացման և կրթման համար:
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ' Արաքսի Սարյանը իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին, իր ամուսնու' Ղազարոս Սարյանի, տաղանդը և անունը այսպիսի հետաքրքիր և կարևոր միջոցառման միջոցով հիշատակելու համար:
Իսկ «Սարյան ՖԵՍՏ»-ին մասնակցելու համար Կորեայից ժամանած, մի շարք միջազգային մրցույթների հաղթող, հայտնի ջութակահար' Սոյունգ Յունը ասաց, որ Երևանում հանդես է գալիս արդեն երկրորդ անգամ' առաջին անգամ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի շրջանակներում կատարեց Խաչատրյանի ջութակի կոնցերտը, իսկ այժմ արդեն երկրորդ անգամ կատարելու է Ղազարոս Սարյանի ջութակի կոնցերտը և նշեց, որ իր համար մեծ պատիվ է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հայ հանդիսատեսին բեմից ներկայացնելը:
Փառատոնի շրջանակներում կհնչեն մի շարք պրեմիերաներ, ինչպես նաև ստեղծագործություններ, որոնք չեն կատարվել նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում, թեև Սովետական Միության ժամանակ արժանացել են բարձր գնահատանքի:
Փառատոնի կարևորագույն հիմնանպատակներից են' ստեղծել կապ սերնդների միջև, ապահովել շարունակական գործընթաց և արժևորել մեր կոմպոզիտորների ապագա սերնդների համար ստեղծած ժառանգությունը:
Երևանում կանցնի «Սարյան ՖԵՍՏ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը
Դեկտեմբերի 11-ից 16-ը Երևանում կանցնի «Սարյան ՖԵՍՏ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը:
Փառատոնը նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 90-ամյա հոբելյանին և ներառում է 4 համերգ, որոնց ընթացքում հայկական և արտասահմանյան երաժիշտները կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Փառատոնը անց է կացվում Հայաստանի Հանրապետության Նախագահ' Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի Նախարարության աջակցությամբ:
Փառատոնի բացմանը նվիրված մամլո ասուլիսին ելույթ ունեցան փառատոնի կազմակերպիչներն ու մասնակիցները:
Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ' կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը նշեց, որ այս փառատոնը շարունակական բնույթ է կրելու և դրա հիմնական նպատակն է արժևորել հայ ընտանիքի գաղափարը, իր ավանդույթներով, ազգային երաժշտությամբ և հպարտալի ժառանգությամբ: Ընդգծեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախամբի կողմից նախաձեռնության կարևորությունը:
Հայաստանի Հանրապետության Մշակույթի Նախարարության փոխնախարար'Արթուր Պողոսյանը իր խոսքում հատուկ ընդգծեց, որ ինշպես Մշակույթի նախաարրությունը, ՀՀ կառավարությունը, այնպես էլ Պարոն Նախագահը, սիրով աջակցում են այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներին' հասկանալով դրանց կարևորությունը հայ ազգի զարգացման և կրթման համար: