Աշխարհ

02.04.2017 10:53


Կոլումբիայում սելավային հոսքերից առաջացած հեղեղը 250 մարդու կյանք է խլել (լուսանկար)

Կոլումբիայում սելավային հոսքերից առաջացած հեղեղը 250 մարդու կյանք է խլել (լուսանկար)

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է, որ բնական աղետի պատճառով երկրում 250 մարդ է զոհվել։

— Դա շատ տխուր թիվ է,— RCN–ի եթերում նշել է նախագահը։

Ապրիլի 1–ի գիշերը սելավային հոսքերի պատճառով Կոլումբիայի և Էկվադորի սահմանին գտնվող Մոկոա քաղաքում ափերից դուրս էր եկել լեռնային գետը։ Ոչինչ չկասկածող քնած բնակիչները պատրաստ չէին հուժկու տարերքին։

Ավելի վաղ հաղորդվել էր 150 զոհի մասին, 400 բնակիչ վնասվածքներ է ստացել, 220–ը համարվում է անհետ կորած։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը