«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ–Բաղդադին կարող է իրաքյան Մոսուլում լինել, որը շրջափակված է Իրաքի կառավարական ուժերի կողմից։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն՝ կառավարական ուժերում իր աղբյուրին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչները 40 ջիպով, մի քանի տանկերի ուղեկցությամբ, անսպասելիորեն Սիրիայից դեպի Թալլ–Աֆար բնակավայր են շարժվել, որը գտնվում է Մոսուլ տանող ճանապարհին։
Գրոհայինները փորձել են ճեղքել շրջափակումը, սակայն ոչնչացվել են շիական աշխարհազորի ստորաբաժանումների կողմից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ նման փորձերը կարող են կապված լինել Մոսուլից ԻԼԻՊ–ի ղեկավար ալ Բաղդադիին դուրս բերելու ցանկության հետ։
Ենթադրվում է նաև, որ ալ Բաղդադին կարող է վիրավորված լինել Սիրիայի և Իրաքի սահմանին հասցված ավիահարվածի հետևանքով։
ԻՊ առաջնորդ ալ Բաղդադին կարող է Մոսուլում լինել

7or.am