Տիգրան Մուկուչյան. «Տեխնիկական սարքավորումներից երկուսը Լոռիում չեն աշխատել»
-Ապրիլի 2–ին` ժամը 08:00-ից, ՀՀ ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ԱԺ ընտրությունները,–այս մասին ապրիլի 2–ին հայտարարել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ 12 քրեակատարողական հիմնարկներում ընտրությունները մի փոքր ավելի ուշ կիրականացվեն:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ ընտրական տեղամասային հանձնաժողովներում 15976 հանձնաժողովի անդամ է ներգրավված, իսկ բացակայություններն էլ աննշան են։
–4 հազար տեխնիկական սարքավորումներ են տրամադրված, որոնք փորձարկվել են, սակայն Լոռիում դրանցից երկուսը չի աշխատել։ Քվեարկությունն իրականացվում է համարակալված կտրոններով: Ներկայացված է 89 լրատվամիջոցի 1263 ներկայացուցիչ և 31 օտարերկրյա լրատվամիջոցի 80 ներկայացուցիչ, ինչպես նաև 650 միջազգային և 28 հազարից ավելի տեղական դիտորդներ,–ասել է Տիգրան Մուկուչյանը։

7or.am