Քաղաքացիները ահազանգում են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբին
ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիները ահազանգում են Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբին
Քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Միհրան Պողոսյանի համար կաշառքի դիմաց քվեարկել խոստացած քաղաքացիներին մանուշակագույն ֆլոմաստերներ են բաժանել, որպեսզի դրանով վերահսկեն նրանց քվեարկությունը։ Նմանատիպ ահազանգ կա նաեւ Մալաթյա-Սեբաստիա թաղամասից, ուր Սամվել Ալեքսանյանի համար կաշառքի դիմաց քվեարկել խոստացած քաղաքացիներին բաժանվում են կանաչ գրիչներ: Չարենցավանից քաղաքացին ահազանգում է, որ կաշառված ընտրողներին ընտրակեղծարարները բաժանում են թղթե կտորներ՝ տարբեր տարբերանշաններով, որոնք առաջարկում են ապրիլի 2-ին ընտրությանը մասնակցելիս տեղադրել ընտրական ծրարի մեջ՝ քվեաթերթիկի հետ միասին: Քանաքեռ–Զեյթունում գտնվող 3/11, 3/16, 3/25 ընտրատեղամասերում բոլոր քվեաթերթիկները հանձնաժողովների նախագահները չեն տեղադրել չհրկիզվող պահարանում՝ պատճառաբանությամբ, թե թերթիկների քանակը մեծ է, իսկ չհրկիզվող պահարանում տեղը՝ քիչ։ Այդպես թողել են պարկերի մեջ, տեղմասի դուռը փակել և հեռացել։ 21/09 ընտրատեղամասում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծակքար) Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ընտրատեղամասում նախագահը նախ չի ցանկացել փակել չհրկիզվող պահարանը, որտեղ տեղադրված են ընտրական փաստաթղթերը և նյութերը, ապա, վստահված անձի պահանջից հետո այն փակելուց հետո չի ցանկացել բանալին հանձնել ոստիկանին։ Արձագանքելով այս խախտման փաստին, որը տեղադրվել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ֆեյսբուքյան էջում, ոստիկանության լրատվական բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե տեղի ունեցածը ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական խնդրի հետ է կապված եղել՝ հղում անելով տեսագրությանը: Սակայն տեսագրությունից որեւէ նման բան պարզ չի լինում, իսկ պարոն Ահարոնյանի մեկնաբանությունը կամային է:
Քաղաքացիները ահազանգում են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբին
ՇՏԱՊ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիները ահազանգում են Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբին
Քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Միհրան Պողոսյանի համար կաշառքի դիմաց քվեարկել խոստացած քաղաքացիներին մանուշակագույն ֆլոմաստերներ են բաժանել, որպեսզի դրանով վերահսկեն նրանց քվեարկությունը։
Նմանատիպ ահազանգ կա նաեւ Մալաթյա-Սեբաստիա թաղամասից, ուր Սամվել Ալեքսանյանի համար կաշառքի դիմաց քվեարկել խոստացած քաղաքացիներին բաժանվում են կանաչ գրիչներ:
Չարենցավանից քաղաքացին ահազանգում է, որ կաշառված ընտրողներին ընտրակեղծարարները բաժանում են թղթե կտորներ՝ տարբեր տարբերանշաններով, որոնք առաջարկում են ապրիլի 2-ին ընտրությանը մասնակցելիս տեղադրել ընտրական ծրարի մեջ՝ քվեաթերթիկի հետ միասին:
Քանաքեռ–Զեյթունում գտնվող 3/11, 3/16, 3/25 ընտրատեղամասերում բոլոր քվեաթերթիկները հանձնաժողովների նախագահները չեն տեղադրել չհրկիզվող պահարանում՝ պատճառաբանությամբ, թե թերթիկների քանակը մեծ է, իսկ չհրկիզվող պահարանում տեղը՝ քիչ։ Այդպես թողել են պարկերի մեջ, տեղմասի դուռը փակել և հեռացել։
21/09 ընտրատեղամասում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծակքար) Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ընտրատեղամասում նախագահը նախ չի ցանկացել փակել չհրկիզվող պահարանը, որտեղ տեղադրված են ընտրական փաստաթղթերը և նյութերը, ապա, վստահված անձի պահանջից հետո այն փակելուց հետո չի ցանկացել բանալին հանձնել ոստիկանին։ Արձագանքելով այս խախտման փաստին, որը տեղադրվել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ֆեյսբուքյան էջում, ոստիկանության լրատվական բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե տեղի ունեցածը ընդամենը չհրկիզվող պահարանի կողպեքի տեխնիկական խնդրի հետ է կապված եղել՝ հղում անելով տեսագրությանը: Սակայն տեսագրությունից որեւէ նման բան պարզ չի լինում, իսկ պարոն Ահարոնյանի մեկնաբանությունը կամային է:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան նախընտրական
դաշինքի տեղեկատվական կենտրոն