Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդներին (ֆոտոշարք)
Ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀմիջխորհրդարանականվեհաժողովիդիտորդներնայսօրայցելելեն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքիկենտրոնականշտաբ և հանդիպել դաշինքի ցուցակը գլխավորող ՍեյրանՕհանյանի հետ։
Սեյրան Օհանյանն ամփոփ ներկայացրել է դաշինքի «365 օր» ծրագրի դրույթները, նախընտրական քարոզչության ընթացքում կատարված աշխատանքները, արձանագրված խախտումները, անդրադարձել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ իրականացված բռնություններին ու ճնշումներին։
Նաև նշել է քաղաքականություն մտնելու իր որոշման դրդապատճառների մասին՝ ընդգծելով բանակինամուրթիկունք՝ ուժեղ տնտեսություն և կառավարման նոր համակարգ ունենալու անհրաժեշտությունը։
Դիտորդները տեղեկացրել են, որ իրենց խումբը բաղկացած է ավելի քան 20 անդամից, ովքեր եղել են տարբեր շրջաններում, և արդեն իսկ որոշակի պատկերացում են կազմել ՀՀ ընտրական գործընթացի մասին։
Նաև հետաքրքրվել են Ընտրական նոր օրենսգրքից և ՀՀ սահմանադրական փոփոխություններից։
Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդներին (ֆոտոշարք)
Ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդներն այսօր այցելել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ և հանդիպել դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանի հետ։
Սեյրան Օհանյանն ամփոփ ներկայացրել է դաշինքի «365 օր» ծրագրի դրույթները, նախընտրական քարոզչության ընթացքում կատարված աշխատանքները, արձանագրված խախտումները, անդրադարձել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ իրականացված բռնություններին ու ճնշումներին։
Նաև նշել է քաղաքականություն մտնելու իր որոշման դրդապատճառների մասին՝ ընդգծելով բանակին ամուր թիկունք՝ ուժեղ տնտեսություն և կառավարման նոր համակարգ ունենալու անհրաժեշտությունը։
Դիտորդները տեղեկացրել են, որ իրենց խումբը բաղկացած է ավելի քան 20 անդամից, ովքեր եղել են տարբեր շրջաններում, և արդեն իսկ որոշակի պատկերացում են կազմել ՀՀ ընտրական գործընթացի մասին։
Նաև հետաքրքրվել են Ընտրական նոր օրենսգրքից և ՀՀ սահմանադրական փոփոխություններից։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի
մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան